Ավարտել եմ վերջին ֆիլմիս սցենարը. Տարանտինո

Ռեժիսոր Քվենտին Տարանտինոն հաստատել է, որ ավարտել է իր վերջին ֆիլմի սցենարը։ Նրա խոսքերը մեջբերում է france24.com-ը։

«Ես ավարտել եմ իմ վերջին ֆիլմի սցենարը։ Կարծում եմ, որ մենք այն հավանաբար կնկարահանենք աշնանը»,- ասել է Տարանտինոն Կաննի կինոփառատոնի տնօրեն Թիերի Ֆրեմոյի գրքի շնորհանդեսին։

Օպերատորը նաև հաստատել է, որ կինոնախագիծը կոչվելու է «Կինոքննադատ»։ Նա հերքել է լուրերն այն մասին, որ կինոքննադատ Փոլին Քեյլը դառնալու է գլխավոր հերոսը: Գործողությունը տեղի կունենա 1970-ականների վերջին՝ Լոս Անջելեսում:

Տարանտինոն բազմիցս ասել է, որ նախատեսում է նկարահանել ոչ ավելի, քան 10 ֆիլմ։ Այս պահին, եթե հանրահայտ «Սպանել Բիլլին» մարտաֆիլմի երկու մասերը մեկ հաշվենք, ապա ռեժիսորի ֆիլմադարանում կա ինը ֆիլմ։