Օրերս համացանցում լուրեր են տարածվել, որ Սելենա Գոմեսն ու Զեյն Մալիկը ռոմանտիկ հարաբերություններ ունեն։ Զույգին նկատել են միասին զբոսնելիս։ Ականատեսներից մեկի խոսքով՝ երաժիշտները նույնիսկ համբուրվել ու գրկախառնվել են։
Աստղերն իրենք ոչ մի կերպ չեն մեկնաբանել իրենց հարաբերությունները, սակայն երկրպագուներն արդեն նկատել են, որ նրանք սկսել են հետևել միմյանց Instagram սոցիալական ցանցում։ Վերջերս էլ Սելենա Գոմեսին նկատել են Զեյնի անձնական օգնականի հետ։ Նրանց նկատել են միասին Nobu ճապոնական ռեստորանի մոտ, և դա ամենևին էլ սովորական պատահականություն չի թվում: