Հոլիվուդյան դերասանուհի Շերոն Սթոունը պատմել է, որ իրեն հռչակ բերած «Հիմնական բնազդ» ֆիլմում դերի համար 13,5 միլիոն դոլարով քիչ է աշխատել, քան իր խաղընկեր Մայքլ Դուգլասը: Հաղորդում է Daily Mail-ը։
65-ամյա Շերոն Սթոունը խոստովանել է, որ 1992 թվականին թողարկված «Հիմնական բնազդ» ֆիլմում նկարահանվելու համար վաստակել է ընդամենը 500 000 դոլար։
«Մայքլ Դուգլասը վաստակել է 14 միլիոն դոլար։ Ես նորեկ էի, իսկ նա՝ շատ մեծ աստղ»,- պատմել է դերասանուհին։
