«Ընկերներ» կուլտային հեռուստասերիալի աստղ Ջենիֆեր Էնիսթոնը երկրպագուներին ցուցադրել է իր շքեղ բնակելի համալիրը, որի արժեքը կազմում է 21 միլիոն դոլար։
Instagram սոցիալական ցանցում Էնիսթոնը հաճախ է հրապարակում լուսանկարներ, որտեղ երևում է իր առանձնատան հիասքանչ տեսարանները: 780 քմ մակերեսով տունը դերասանուհին գնել է 2011 թվականին, բնակելի համալիրը նախագծել է հայտնի ճարտարապետ Քուինսի Ջոնսը։

Նրա տունն ունի չորս ննջասենյակ, վեց լոգարան, գինու նկուղ, լողավազան և հյուրատուն, որը նայում է քաղաքին և օվկիանոսին:
