Արքայազն Հարրին մտադիր չէ ներել թագավորական ընտանիքի «սխալները»

Արքայազն Հարիի և թագավորական ընտանիքի լարված հարաբերությունները կարծես թե վերջ չունեն։․ դուքսը շարունակում է բարձրաձայնել իր դժգոհությունը՝ ռիսկի դիմելով փչացնել հաշտության ցանկացած հնարավորություն:

«Արքայազն Հարրին չի պատրաստվում ներել թագավորական ընտանիքին», – ասել է ինսայդերը: Դոկտոր Գաբոր Մեյթի հետ վերջերս ունեցած ելույթում դուքսը խոսել է այն տրավմայի մասին, որը նա ստացել է թագավորական ընտանիքում մեծանալիս:

«Որպես հայր՝ ես մեծ պատասխանատվություն եմ զգում՝ երեխաներին չփոխանցելու որևէ տրավմա կամ բացասական փորձ, որը ես ունեցել եմ նրանց տարիքում», – ասել է Հարրին Entertainment Tonight-ին:

«Այն բանից հետո, երբ արքայազնը մեղադրեց թագավորական ընտանիքին հեռախոսները «կոտրելու» փաստերը թաքցնելու մեջ, նա մտադիր է շարունակել այսպես կոչված պատերազմը թագավորական ընտանիքի հետ», – The Courier Mail-ին ասել է մեկնաբան Դանիելա Էլսերը: