Balenciaga-ն առաջարկում է տղամարդկանց բալետկաներ․ արժեքը՝ 925 դոլար

Balenciaga նորաձևության տունը հայտնի է իր սադրիչ և անսովոր դիզայնով, երբ խոսքը վերաբերում է կոշիկներին: Այս անգամ նորաձեւության տունը ներկայացրել է բալետկաներ, բայց, ուշադրություն, տղամարդկանց համար։

«Leopold Ballerina» անունը կրող կոշիկնեը   հասանելի են փիրուզագույն, սև ու բաց բեժ գույներով: Կոշիկների արժեքը 925 դոլար է։

Vogue-ի հեղինակներից մեկը փորձարկել է MM6 Maison Margiela SS23 շոուի մի զույգ նմանատիպ կոշիկներ։ Նա դրական միտում է գտել։

«Խրախուսելի է տեսնել որոշ նորաձևության տներ, որոնք հակասում են գենդերային նորմերին՝ առաջարկելով տարբեր չափերի ոճեր իրեր, ինչը չկար 10 տարի առաջ»:

Բոլոր երեք մոդելները ունեն նույն դիզայնը։ Դրանք պատրաստված է 100% պոլիեսթերից, կոշիկն ունի հատուկ կաշվե միջուկ և բարակ սև տակացու։