Խնդիրներ՝ դրախտում. Բրիթնի Սփիրսը ամուսնալուծության մասին խոսակցությունների առիթ է տվել․ լուսանկարներ

Բրիթնի Սփիրսն իր անձնական կյանքում կարծես դժվարություններ ունի։ Պապարացիները լուսանկարել են երգչուհուն Հավայան կղզիներ մեկնելուց առաջ։ Փոփ-դիվան ուղևորվում էր դեպի իր անձնական ինքնաթիռը։ Ուշադիր լրագրողները նկատել են, որ նրա մատին ամուսնական մատանի չկա։

Բացի այդ, նա այնքան էլ լավ տեսք չուներ։ Գզգզված մազեր, դժգոհ արտահայտություն։ Ի դեպ, օրերս լուսանկարիչները նկատել են Բրիթնիի ամուսնուն՝ Սեմ Ասղարիին, նա նույնպես չէր կրում ամուսնական մատանին։

Բրիթնի Սփիրսն ու Սեմ Ասղարին հանդիպում են մոտ վեց տարի։ 2021 թվականի աշնանը ֆիթնես մարզիչը երգչուհուն ամուսնության առաջարկություն արեց։ Նույն թվականի ամռանը նրանք շքեղ հարսանիք կազմակերպեցին։ Հիշեցնենք, որ նախկինում փոփ-դիվան իրավունք չուներ ինքնուրույն որոշումներ կայացնել, նույնիսկ եթե դրանք առնչվում էին իր անձնական կյանքին, քանի որ նա գտնվում էր հոր խնամակալության ներքո։