Քենդալ Ջեններին նկատել են նոր սիրեցյալի հետ համբուրվելիս

Որքան էլ Քենդալ Ջենները փորձում է թաքցնել իր անձնական կյանքը, միևնույն է, այնքան էլ լավ չի ստացվում։ Արևմտյան Us Weekly տաբլոիդը գրում է, որ վերջերս մոդելին կրկին նկատել են ռեփեր Bad Bunny-ի ընկերակցությամբ Մինչ այդ սիրահարները ոչ մի կերպ չէին ցուցադրում իրենց զգացմունքները, իսկ այժմ ամեն ինչ փոխվել է։

Մոդելը և ռեփերը ժամադրության էին։ Ռոմանտիկ երեկոյի համար նրանք ընտրել էին ճապոնական Sushi Fumi ռեստորանը, որը գտնվում է Լոս Անջելեսում։ Ըստ ականատեսների՝ հայտնիները ամաչկոտ չէին շրջապատում և համբուրվում էին։