Ռիհաննան որդու հետ գիշերային ֆոտոսեսսիա է անցկացրել ․ լուսանկարներ

Ռիհաննան հայտնել է իր երկրորդ հղիության մասին փետրվարին։ Եվ նա դա արեց, ինչպես միշտ, տպավորիչ: Super Bowl 2023-ի ընդմիջմանը նա ներկայացավ արդեն կլորացած փորիկով: Աստղը վերջերս ֆոտոսեսսիա է անցկացրել որդու հետ, որը շարունակվել է գրեթե մինչև առացոտ։

Պապարացիներին հաջողվել է լուսանկարել փոփ դիվային, երբ նա լքել է ստուդիան տասը ամսական որդու հետ։ Չնայած որ, Ռիհաննան ամբողջ գիշեր անքուն էր մնացել, միևնույն է, առույգ տեսք ուներ։

Ինչպես ավելի վաղ գրել էինք, Ռիհաննան առաջին անգամ մայրացել է անցած տարի գարնանը։ Նա որդի է ունեցել իր սիրելի A$AP Rocky-ից։ Այս լուրը մեծ աղմուկ բարձրացրեց։ Երկրպագուները անհամբեր սպասում էին, որ ծնողները իրենց փոքրիկին ցույց տան։ Սակայն, անհայտ մեկը հրապարակել էր երեխայի առաջին լուսանկարները։ Ավելի ուշ բրիտանական Vogue-ն թողարկեց շապիկ, որը զարդարել էր աստղային ընտանիքը։

Ի դեպ, Ռիհաննան և A$AP Rocky-ն դեռ ամուսնացած չեն։ Նրանց սիրավեպի մասին խոսակցություններն առաջին անգամ հայտնվեցին 2020 թվականին, սակայն զույգը պաշտոնապես հաստատեց հարաբերությունները միայն մեկ տարի անց։