Չարլի Փութը փորձում է ստեղծել իր անձնական դրաման Սելենա Գոմեսի շուրջ․ դա վատ հետևանքներ կարող է ունենալ

Ինչպես ասել է Թեյլոր Սվիֆթը՝ նոր օր՝ նոր դրամա։ Մինչ Սելենա Գոմեսի և Հեյլի Բիբերի միջև կրքերը հանդարտվել են (համենայն դեպս՝ այժմ), Չարլի Փութը որոշել է հետ չմնալ այդ պատմությունից և ստեղծել իր սեփական դրաման Սելենա Գոմեսի շուրջ։

Ամեն ինչ սկսվեց 2015-2016 թվականներին, երբ Սելենան և Չարլին միասին աշխատում էին «We Don’t Talk Anymore» երգի շուրջ։ Այդ շրջանում լուրեր էին պտտվում, որ արտիստները ռոմանտիկ հարաբերությունների մեջ են, քանի որ Սելենան բաժանվել էր Ջասթինից, իսկ վերջինս սկսել էր հանդիպել Հեյլիի հետ։ Գոմեսը կտրականապես հերքել էր այդ լուրերը՝ ասելով, որ իր և Չարլիի միջև երբեք ոչինչ չի եղել՝ բացի ընկերությունից։ Սակայն, ամեն ինչ թեժացավ, երբ Փութը թողարկեց իր նոր երրգը՝ «Attention»։ Երգը աղջկա մասին էր, որ իբրև թե իր հետևից է տանում Չարլիին։

Փորձելով չհակասել՝ Չարլին խաղում էր ամաչկոտ տղայի դեր լրատվամիջոցների առաջ։ Նա ցանկանում էր մեկ գնդակով երկու նապաստակ խփել՝ այն է՝ լինել ջենթլմեն և չբամբասել, և միաժամանակ հարցազրույներին մի փոքր ակնարկել Սելենայի մասին։

«Ես չեմ համբուրվում և այդ ամսին հայտնում, սակայն միակ պատճառը, որ կարող է երգը ( «We Don’t Talk Anymore» ) իրկան թվալ, այն է, որ կուլիսների հետևում ինչ-որ բան է կատարվել»,- 2018թ․-ին ասել է երգիչը Billboard-ի հետ հարցազրույցում։

«Եվ սա այն է ինչ տեղի է ունեցել (Սելենայի հետ)՝ շատ կարճատև, շատ քիչ, բայց չափազանց տպավորիչ: Դա շփոթեցրեց ինձ։ Ես փորձում եմ սա ներկայացնել լավ կերպով, բայց ես միակը չէի, որ զբաղեցնում էր նրա սիրտը։ Կարծում եմ՝ հենց սկզբից ես իմ ներսում գիտեի, թե ինչի հետ գործ ունեմ»,- ասել է նա։

Սա նախապատմությունն է, և, իհարկե, բոլորս ենք սխալվում, թվում է արդեն հասունացել ենք այդ շրջանից և ապրել կատարվածը։ Բայց ամեն ինչ այդպես չէ։ Չարլի Փութը 20232 թվականի մարտի 25-ին որոշել է վերադառնալ այս թեմային՝ Twitter-ի էջում գրելով՝ «Ուշադրությունը կենտրոնացած է այն բանի վրա, ինչի ամսին մտածում եք»։ Երգիչը անմիջապես ջնջել է գրառումը։

Սա ստիպեղ երկրպագուներին կենտրոնանալ «Attention» երգի բառերի վրա, ինչպես նաև վերհիշել նախկին տեսանյութերից մեկը, որում Փութը խոսում է այն մասին, թե ինչպես է ինքը հիասթափվել, քանի որ Սելենան չէր ցանկանում իր հետ հաչաբերություն ունենալ։ Սա առաջացրել է երկրպագուների զայրույթը