Պապարացիները Բելուչիին լուսանկարել են Աթենքի միջազգային օդանավակայանում. լուսանկարներ

Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչիին նկատել են Աթենքի միջազգային օդանավակայանում:

Ինչպես գրում է Daily Mail-ը, պապարացիների արած լուսանկարներում 58-ամյա Բելուչին կրում է սև վերնաշապիկ, տաբատ և կոստյում: Գեղեցկուհին իր կերպարն ամբողջացրել է սև ակնոցով ու բարձրակրունկներով:

Պարբերականը նկատում է, որ Բելուչին, ինչպես միշտ, աչքի է ընկել ոճի իր անթերի զգացումով: