Ինչպես շնչել․ Քրիստինա Ագիլերան ներկայացել է սև կիպ զգեստով․ լուսանկարներ

Մի գաղտնիք ասենք, կարմիր գորգի աստղերի երեկոյան զգեստները հազվադեպ են հարմար լինում: Եվ, այո՛, հանուն լավ լուսանկարների, հայտնիները պատրաստ են զոհաբերել ամեն ինչ՝ շարժման հարմարավետությունից մինչև թթվածին ստանալը: Լավ օրինակ են «Օսկար» մրցանակաբաշխությունից հետո երեկույթի ժամանակ Քենդալ և Քայլի Ջեներների կերպարները, երբ նրանք ցույց են տվել, թե ինչպես կարելի է շրջել ջրահարսի զգեստներով: Քրիստինա Ագիլերան էլ փորձել է անհամար զգեստների թոփում առաջին տեղը գրավել։

Երգչուհին Բևերլի Հիլզում GLAAD Media Awards մրցանակաբաշխությանը ներկայացել է կորսետով սև զգեստով։ Իսկ Զգեստի կորսետն այնքան է սեղմել երգչուհու կուրծքը, որ թվում է՝ շնչել հնարավոր չէ։