Անցյալ տարվա հոկտեմբերին մահացել է դերասան Ռոբի Քոլթրեյնը։ Իր կյանքի ընթացքում նա հասցրել է երկրպագուներին ոչ այնքան շատ դերեր տալ, բայց նրան հիշել են իր ամենավառ կերպարով՝ որպես բարեսիրտ որսորդ Հագրիդ՝ «Հարրի Փոթերի»-ից։
Դերասանը մահացել է 73 տարեկանում։ Ինչպես հայտնում է CTNews-ը, նրա վիճակի վատթարացման պատճառներից մեկը կարող է լինել ալկոհոլիզմը։ Ինչպես շատ ստեղծագործ մարդիկ, Քոլթրեյնը նույնպես խնդիրներ ուներ ալկոհոլի հետ, և բացի դրանից, նա անկառավարելի էր սնվում:
«Նա չափազանց շատ քաշ հավաքեց, հիմար տղա։ Խնդիրն այն է, որ նա սիրում էր նաև խմել », – Ռոբիի մահից հետո պատմել է նրա գործընկեր Միրիամ Մարգուլիսը, որ մարմնավորում էր բուսաբանության պրոֆեսոր Պոմոնա Սթեմին «Հարրի Փոթերի» ֆիլմում։
2016 թվականին Ռոբիի մոտ ախտորոշվել է օստեոարթրիտ՝ բորբոքվում են հոդերը պատող թաղանթները, քայքայվում է աճառը, ոսկրային հյուսվածքը։ Դերասանի համար դժվարացել է քայլելը, և 2019 թվականին նա նստել է հաշմանդամի սայլակին։ Այնուհետեւ նրա քաշը գերազանցել է 130 կիլոգրամը։
Քոլթրեյնը մահացել է, ինչպես բժիշկներն ախտորոշել են, բազմաթիվ օրգանների անբավարարությունից: Նրա մոտ ախտորոշվել է սեպսիս, ստորին շնչուղիների վարակ և սրտի բլոկադա։