Կիանու Ռիվզը հաճախ չի կիսվում իր անձնական կյանքի մասին մանրամասներով, սակայն վերջերս նա մի փոքր անկեղծացել է։ People-ին տված հարցազրույցում դերասանը խոսել է իր «երանության վերջին պահ»-ով։
58-ամյա արտիստը պատմել է, որ մի քանի օր առաջ նա երանության մեջ էր իր սիրելիի՝ 49-ամյա Ալեքսանդրա Գրանտի հետ։
«Մենք անկողնում էինք․ հարաբերություն էինք ունեցել։ Ծիծաղեցինք, ժպտացինք և քրքջացինք։ Զարմանալի զգացողություն է։ Պարզապես մեզ համար շատ լավ էր միասին լինելը՝ երանություն անկողնում », – անկեղծացել է «Մատրիցա» -ի աստղը:
Ռիվսն ու Գրանտը վաղուց են ճանաչում միմյանց։ նրանք միասին աշխատել են երկու գրքի վրա՝ 2011 և 2016 թվականներին։ Նրանց սիրավեպի մասին լուրերը հայտնվեցին 2019 թվականին, երբ արտիստներին նկատել էին ձեռք ձեռքի բռնած։ Ավելի ուշ սիրահարները սկսեցին միասին ներկայանալ կարմիր գորգին։