Հայրը սպանել է դուստրերին՝ լողացնելով նրանց՝ կենդանիների համար նախատեսված օճառով

Կոլորադույում հայրը անմտածված սպանել է իր դուստրերին՝ նրանց լողացնելով կենդանիների համար նախատեսված օճառով։
Տղամարդը շատ էր սիրում իր աղջիկներին, և առավոտից մինչ ուշ գիշեր աշխատում էր հանուն նրանց բարեկեցության։ Օրերից մի օր գալով տուն՝ աղջիկները հորը բողոքում են՝ ասելով, որ իրենց գլուխն ու մարմինը քոր է գալիս։

Հայրը պարզում է, որ աղջիկների բողքի պատճառը ոջիլն է։
Սակայն նա չի դիմում բժշկի, այլ որոշում է լողացնել փոքրիկներին կենդանիների համար նախատեսված օճառով, որը հենց ոջիլի դեմ էր։
Երկու աղջիկների մոտ էլ սկսվում են ալերգիկ սուր ռեակցիաներ, ինչի պատճառով երկուսն էլ չեն կարողանում լուսացնել այդ գիշերը։

Վախենալով, որ կինը կդիմի ոստիկանություն՝ տղամարդը բութ գործիքով սպանում է նաև հղի կնոջն ու երեքի դիակներն էլ թաքցնում է իր տան մոտակայքում գտնվող աղբաններից մեկում։
Իհարկե, ոստիկանները գտնում են մեղավորին։ Հիմա տղամարդը ձերբակալված է, նրա դատավճիռը կկայացնեն հեկտեմբերին։