Գարնան ազդեցությունը. Քայլի Ջեններն արմատապես փոխել է իր ոճը

Կարծես Քայլիի սիրտը փոփոխությունների կարիք է զգացել։ Հեռուստաաստղն արմատապես փոխել է իր ոճը և նոր կերպարով հայտնվել Ինստագրամ սոցցանցում։ Նա իր անձնական բլոգում հրապարակել է նկարներ, որոնցում կեցվածք է ընդունել թեք մազափնջով վառ կարմիր կեղծամով։

Մազերի «նոր» գույնն ընդգծելու համար աղջիկը կրել է բաց գույնի հավաքածու՝ բաղկացած կրեմագույն տոպից և վարդագույն տաբատից։ Նա հանդերձանքն ամբողջացրել է ռետրո ոճի արևային ակնոցով և թափանցիկ կոշիկներով։

Ի դեպ, նա և Թրևիս Սքոթը տարին սկսել են վատ նոտայով։ Հունվարին հայտնի դարձավ, որ նրանք կրկին բաժանվել են։ Ցավալի լուրը մամուլում հայտնվել է ինսայդերների կողմից։ Աստղերից պաշտոնական հաստատում չի եղել։