Օրերս բլոգեր Օքսանա Սամոյլովան տոնել է իր ծննդյան 35-ամյակը, որը նշել է մեծ շուքով և որին ներկա էին նաև ռուսական շոուբիզնեսից մի շարք արտիստներ, որոնց թվում էր ռուս ռեփեր Եգոր Կրիդը:
Սամոյլովան ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում հրապարակել է տեսանյութ, որում Օքսանան ցույց է տվել՝ ինչպես է իր ավագ դուստրը վաճառում իր ձեռագործ աշխատանքները Եգոր Կրիդին: Երգիչը զարմանում է ձեռագործ աշխատանքի արժեքից՝ ասելով, որ այն թանկ է և հարցին՝ արդյո՞ք մայրը տեղյակ է, թե ինչով է զբաղված դուստրը Սամոյլովան պատասխանել է, որ դա իր միտքն է եղել: