79-ամյա օսկարակիր դերասանը հաստատել է, որ յոթերորդ անգամ հայր է դարձել, հայտնում են դերասանի ներկայացուցիչները։
Հիմա աստղային ընտանիքի ավագ և կրտսեր երեխայի տարբերությունը 51 տարի է։ «Երեխաների հետ պետք է խիստ լինել ամեն ինչում։ Բայց ես չեմ սիրում նրանց համար կանոններ սահմանել կամ նմանատիպ բաներ: Ցանկացած ծնող նույնը կասեր։ Դուք միշտ ցանկանում եք ճիշտ բան անել երեխաների համար և տալ նրանց լավագույնը»,- ասել է Ռոբերտը ET Canada-ին տված հարցազրույցում:
Նշվում է, որ դերասանը չի բացահայտել իր երեխայի մոր ինքնությունը։ Հայտնի է միայն, որ վերջին անգամ նրան վերագրել են մարտարվեստի մարզիչ Թիֆանի Չենի հետ սիրավեպը։ Շնորհավորում ենք աստղին այսպիսի հիանալի նորության համար:
