Անջելինա Ջոլին համարվում է ոչ միայն աշխարհի ամենագեղեցիկ կինը, այլև նրանց թվում է, ովքեր պարբերաբար խրախուսում են աղջիկներին ստուգել իրենց առողջությունը, սակայն դա պատահական չէ։ Դերասանուհու հարազատը մահացել է քաղցկեղից, և այդ պատճառով Ջոլին որոշել է իր հանգուցյալ մորը նվիրված գրառում կատարել Ինստագրամ սոցցանցում։
«Վաղը մայրս կդառնար 73 տարեկան։ Նա կյանքից հեռացավ 15 տարի առաջ՝ կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղի դեմ երկար պայքարելուց հետո։ Հունիսին ես կլինեմ ուղիղ մեկ ամիս առաջ այն տարիքից, երբ նրա մոտ դա ախտորոշվեց: Ես կանխարգելիչ վիրահատություններ եմ արել՝ իմ հնարավորությունները նվազեցնելու համար, բայց ես դեռ ստուգումներ եմ անցնում: Մայրս սիրում էր Հենդրիքսին, նա միշտ սիրով էր ստորագրում նրա նամակները։ Կանայք, խնդրում եմ ժամանակ տրամադրեք ձեր մասին հոգ տանելու համար, գնացեք մամոգրաֆիայի, արյան անալիզ հանձնեք»,- գրել է Անջելինան։
