Ադելը և նրա սիրելին՝ Ռիչ Փոլը, ունեն ընդհանուր հոբբի՝ նրանք բասկետբոլի սիրահար են։ Նախօրեին սիրահարները ժամադրության էին գնացել Crypto Arena, որտեղ Լոս Անջելես Լեյքերսը խաղում էր Գոլդեն Սթեյթ Ուորիորսի հետ։ Նրանք ուշադրությամբ հետևել են հանդիպմանը, երբեմն զրուցել ու աջակցել մարզիկներին։
Ադելը հանրությանը ներկայացել է բեժ շապիկով, լայն տաբատով և սև կրունկներով կոշիկներով։ Նա չի մոռացել աքսեսուարների մասին և կերպարը լրացրել է ոսկե օղակաձև ականջօղերով, շղթաներով և թևնոցներով։ Ռիչ Փոլը ընտրել էր սպիտակ շապիկ, կանաչ գծերով սև սպորտային կոստյում և սպորտային կոշիկներ։
Առաջին անգամ Ադելի և Ռիչ Փոլի սիրավեպը քննարկվել է 2021 թվականի ամռանը, երբ զույգը միասին հայտնվեց NBA-ի եզրափակիչի ժամանակ։
