Վերջին մի քանի տարիներին Victoria’s Secret-ին քննադատում էին չափազանց սեքսուալ ներքնազգեստի և իր մոդելների հարցում բազմազանության պակասի համար: Արդյունքում բրենդը փոխեց հայեցակարգը՝ հրաժարվելով ավանդական «հրեշտակներից»՝ հօգուտ իրենց ձեռքբերումներով հայտնի կանանց։ Իսկ անցյալ տարի բրենդի ներկայացուցիչները հայտարարեցին իրենց շքեղ շոուի վերադարձի մասին։ Եվ, ինչպես պարզվեց, այն շատ է տարբերվելու նախկիններից։
Victoria’s Secret-ն ուղիղ եթերում կանցկացնի նոր ցուցադրություն, կձայնագրի այն և կդարձնի լիամետրաժ ֆիլմ, որը հասանելի կլինի արևմտյան սթրիմինգային ծառայություններում այս աշնանը: Դրան կմասնակցեն «նոր առաջամարտիկներ», որոնք կստեղծեն և կցուցադրեն իրենց սեփական ստեղծագործությունները: Ապրանքանիշի ներկայացուցիչները խոստանում են «համատեղել նորաձևությունը, կինոն ու արվեստը»։
Հիշեցնենք, որ Victoria’s Secret-ը չեղարկել է շոուն 2019 թվականին բազմաթիվ սկանդալներից, ինչպես նաև ինկլյուզիվության բացակայության մեղադրանքներից հետո։