Կանխամտածված սեքսուալության տենդենցի գահին բարձրանալուն պես, առօրյա կերպարներում ներքնազգեստի ոճավորման տեխնիկան սկսեց առանձնահատուկ բարեհաճության արժանանալ բազմաթիվ աստղերի շրջանում: Բիսի համար՝ միայն հիմնականն է, և ոչ թե ժանյակներով, ծաղիկներով և այսպես շարունակ: Միևնույն ժամանակ, եկեք Քենդալ Ջեններից վերցնենք համադրության ևս մեկ հաջող օրինակ։
Նոր լուսանկարում մոդելը կեցվածք է ընդունել կիսաթափանցիկ սպիտակ Skims-ով, մեջտեղում հանգույցով կրծկալով, որով դուք կարող եք հանգիստ քայլել քաղաքում գալիք ամռանը։ Նման վարտիքը՝ շորտերի տեսքով ի վիճակի է լավագույնս շեշտել գոտկատեղի հատվածը: Դե, իսկ Քենդալի կերպարը մի քանի նախադասությամբ մեկնաբանությունների կարիք ընդհանրապես չունի։
Նշենք, որ Քենդալի՝ Met Gala-ի այս տարվա կերպարը համացանցում բազմաթիվ մեկնաբանությունների էր արժանացել՝ զերծ չմնալով նաև բացասականից:
