Քենդալ Ջեններն ու Bad Bunny-ն շարունակում են միասին ժամանակ անցկացնել։ Համացանցում հայտնվել է տեսանյութ նրանց համատեղ հանգստից։
Դատելով նրանց ընդհանուր ընկերոջ և լուսանկարիչ Ռենել Մեդրանոյի հրապարակած տեսանյութից՝ զույգը որոշել է արձակուրդն անցկացնել ընկերների հետ՝ զվարճանալով արևի տակ։ Կադրում մոդելն ու ռեփերը ժպտում էին, կարծես թե նրանք միասին իսկապես լավ ժամանակ են անցկացնում։ Այժմ Քենդալի էջում սպասում ենք ռեփերի հետ համատեղ լուսանկարի։
Հիշեցնենք, որ Քենդալ Ջեների ևBad Bunny-ի հարաբերությունների մասին առաջին անգամ հայտնի դարձավ փետրվարին։ Այնուհետեւ DeuxMoi պորտալը հայտնել է, որ մի քանի ներկաներ նկատել են, թե ինչպես է զույգը համբուրվում:
