Ռոբերտ դե Նիրոն հայտնել է յոթերորդ երեխայի անունն ու սեռը

Օրերս հայտնի դարձավ, որ Ռոբերտ դե Նիրոն յոթերորդ անգամ հայր է դարձել։ Նոր հարցազրույցում դերասանը բացահայտել է նորածին երեխայի անունը:

Հոլիվուդյան աստղը զրուցել է CBS Mornings-ի հաղորդավար Գեյլի Քինգի հետ: Հեռախոսազրույցում նա ասել է, որ ապրիլի 6-ին ինքն աղջիկ է ունեցել. «Այս երեխան պլանավորված է», – ավելացրել է նա: Հրապարակումը տարածել է նաև աղջկա նկարը, որից հայտնի է դարձել փոքրիկի անունը։ Նրան անվանել են Ջիա Վիրջինիա Չեն դե Նիրո։ Նրա մայրը Թիֆանի Չենն է։

Հիշեցնենք, որ 79-ամյա դերասանը Դիանա Էբոթից ունի նաև երկու երեխա՝ 51-ամյա Դրենան և 46-ամյա Ռաֆայելը։ Տուկի Սմիթի հետ հարաբերություններում նա ունեցել է երկվորյակ որդիներ՝ Ջուլիան և Ահարոն Քենդրիկները (նրանք 27 տարեկան են)։ Գրեյս Հայթաուերը նրանից երկու դուստր է լույս աշխարհ բերել՝ Էլիոթին (25 տարեկան) և Հելենին (11 տարեկան):