Մեգան Մարքլը վարձել է Քիմ Քարդաշյանի նախկին թիկնապահին, հայտնում է Page Six-ը։ Ի դեպ, ավելի վաղ Ալբերտո Ալվարեսը, ով ժամանակին հսկում էր Մայքլ Ջեքսոնին, պատասխանատու էր դքսուհու և Սասեքսի դուքսի անվտանգության համար։
Նրան նկատել են տղամարդու հետ Մոնտեչիտո քաղաքի առանձնատան մոտ զբոսնելիս: Ավելի ուշ լրագրողները պարզել են, որ նախկինում նա Քիմ Քարդաշյանի թիկնապահն է եղել։ «Այս տղան էլիտար թիկնապահների, նախկին ոստիկանների կամ զինվորականների փոքր դաշտից է: Նման տղաները հաճախ աշխատում են բարձրաստիճան աստղերի համար, դա նրանց համար հազվադեպ չէ։ Ոչ միայն պաշտպանության, այլև ազդեցության համար։ Լավ տեսք ունի»,- ասել է Սթիվ Ստանուլիսը, ով նախկինում աշխատել է Քիմ Քարդաշյանի անվտանգության համակարգում։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ օրը տեղի ունեցավ Մեծ Բրիտանիայի համար այս տարվա ամենասպասված իրադարձություններից մեկը՝ Չարլզ III-ի թագադրումը։ Սա 70 տարվա մեջ առաջին արարողությունն է։ Միջոցառմանը ներկայացել է անգամ արքայազն Հարրին, բայց առանց կնոջ: