«Արդեն 19 տարի է՝ ինչ հեռուստատեսությունում եմ». Բուզովան հրապարակել է արխիվային լուսանկարներ

Ռուսական շոուբիզնեսի ամենասկանդալային դեմքերից մեկը՝ Օլգա Բուզովան ինստագրամյան իր էջում հրապարակել է արխիվային լուսանկարներ։

«Այսօր ուղիղ 19 տարի է, ինչ ես հեռուստատեսությունում եմ: Մայիսի 15-ին էր, որ ինձ առաջին անգամ տեսաք ТНТ-ով «Дом-2» ռեալիթի շոուում: Հետո հեռուստատեսությամբ և ռադիոյով բազմաթիվ տարբեր հաղորդումներ եղան: Այժմ ես վարում եմ ՌԴ-ում ամենաբարձր վարկանիշ ունեցող «Նոր աստղեր Աֆրիկայում» ռեալիթի շոուն»,- հրապարակված կադրերին կից գրել է հաղորդավարուհին: