Marvel Studios-ը հայտարարում է «Լոկի» և «Էքո» սերիալների պրեմիերայի նոր ամսաթվերը

Երեկ Նյու Յորքում Disney+-ի 2023 Upfronts-ի շնորհանդեսի ժամանակ Marvel Studios-ի պրոդյուսեր, գլխավոր ստեղծագործական տնօրեն Քևին Ֆայգին հայտարարեց Disney+-ի երեք առաջիկա սերիալների թողարկման մասին՝ «Գաղտնի ներխուժում» (Secret Invasion, հունիսի 21), «Լոկի» և «Էքո»:

«Լոկիի» 2-րդ եթերաշրջան՝ հոկտեմբերի 6
Երկրորդ եթերաշրջանը կհայտնվի Disney+-ում 2023 թվականի հոկտեմբերի 6-ին: Անմիջապես սկսելով այնտեղ, որտեղ ավարտվեց 1-ինը։ 2022 թվականի D23 Expo-ի ընթացքում Լոկիի դերակատար, կինոաստղ Թոմ Հիդլսթոնը հեգնել էր, որ հեռուստադիտողները Լոկիին կգտնեն ծանոթ, բայց տարօրինակ վայրում: «Լոկին վերադարձել է TVA, նա շատ դժվար դիմակայություն է ունեցել Սիլվիի հետ, և Մոբիուսն ու Հանթեր Բ-15-ը չգիտեն, թե ով է նա»:

«Էքո» (բառ․՝ արձագանք)՝ նոյեմբերի 29
Marvel Studios-ի Echo-ն կհայտնվի 2023 թվականի նոյեմբերի 29-ին Disney+-ով, իսկ բոլոր էպիզոդներն այդ օրը կհայտնվեն հոսքային հարթակում: Նոր սերիալը պատմում է գլխավոր հերոսուսհի Մայա Լոպեսի ծագման մասին։

«Էքո»-ն Marvel-ի ավելի վաղ նկարահանված Hawkeye (Բազեի աչք) սերիալից սպին-օֆֆ է։