Քանյե Ուեսթի կինը մերկ է լուսանկարվել

Թվում է, թե Քանյե Ուեսթին դուր են գալիս միայն այն աղջիկները, ովքեր չեն ամաչում իրենց մարմնից և հաճույքով ցուցադրում են այն հանրությանը։ Համացանցում հայտնվել են կադրեր, որտեղ նրա կինը՝ Բյանկա Սենսորին, շատ բացահայտ կերպով կեցվածք է ընդունել ֆոտոխցիկի առաջ: Կարելի է նույնիսկ ասել, որ նա ամբողջովին մերկ է։

Լուսանկարում Բյանկան հայտնվել է մի զույգ սև կոշիկներով։ Թեյփերի օգնությամբ նրա համար ստեղծել են տոպ և սթինգ՝ դրանով իսկ ծածկելով մարմնի ինտիմ հատվածները։ Ինչպես նշում է Daily Mail-ը, «մերկ» կերպարի հեղինակը նիգերիական ծագումով 28-ամյա աղջիկ Մովալոլա Օգյունլեսին է։ Նորաձևության ոլորտում նա հայտնի է ոչ սովորական ուրվանկարներ ստեղծելով: Ի դեպ, նա գլխավորել է նաև YEEZY x GAP դիզայներական թիմը։

Հիշեցնենք, որ տարեսկզբին հայտնի դարձավ, որ ռեփերը գաղտնի ամուսնացել է YEEZY-ի նախկին աշխատակցուհի Բյանկա Սենսորիի հետ։ Այդ օրը պապարացիները նկատել են նրա մատնեմատի մատանին։ Սակայն ինսայդերները հայտնել են, որ նրանք դեռ չեն օրինականացրել իրենց հարաբերությունները։ Բայց միևնույն ժամանակ սիրահարները կրում են ամուսնական մատանիներ։