Ով է Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի ամենահայտնի անդամը

Առայժմ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը համարվում է բրիտանական թագավորական ընտանիքի ամենահայտնի անդամը։ Այդ մասին գրում է Express-ը։

Ամերիկացի նախկին դերասանուհին թագավորական ընտանիքի անդամ է, որն ամենաշատն է որոնվում որոնողական համակարգերում՝ դքսուհու նկատմամբ հետաքրքրությունը Google-ի որոնումներում զգալիորեն գերազանցում է թագավորական ընտանիքի մյուս բոլոր անդամների նկատմամբ հետաքրքրությանը։

Ավելին, նա նույնիսկ ավելի քան 20 միավորով առաջ է անցել նորընծա թագավորից։

Մեգան Մարքլի ներկայիս որոնման արդյունքը 28 միավոր է։ Երկրորդ տեղում նրա ամուսինն է՝ արքայազն Հարին 14 միավորով։

Երրորդ տեղում արքայադուստր Քեյթ Միդլթոնն է։ Նա ունի 10 միավոր, որին հաջորդում է Չարլզ III-ը՝ ութ միավորով։

Արքայազն Ուիլյամը և թագուհի Կամիլան հինգ միավորով վերջին տեղում են։

«Հետաքրքիր կլինի նշել, որ Սասեքսի դքսուհի Մեգանը՝ թագավորական ընտանիքի միակ անդամը, ով չի մասնակցել Լոնդոնի արարողությանը և անձամբ չի տեսել Չարլզի գահ բարձրանալը, Google-ում ամենաշատ որոնված թագավորական ընտանիքի անդամն է։ Ընթացիկ գնահատականը՝ 28 միավոր»,- ասել է Bonus Insider-ի փորձագետը: