Ջենիֆեր Լոպեսին և Բեն Աֆլեքին նախկին կնոջ և երեխաների հետ տեսել են ընտանեկան երեկոյի ժամանակ

Ջենիֆեր Լոպեսը հիանալի հարաբերություններ ունի Բեն Աֆլեքի երեխաների հետ: Պապարացիները նախօրեին աստղերին լուսանկարել են ընտանեկան երեկոյի ժամանակ։

Ջեյ Լոն և Բենը ներկա են եղել դերասանի կրտսեր դստեր՝ Սերաֆինայի դպրոցական ներկայացմանը: Երեկույթին տեսել են նաև Ջենիֆեր Գարներին երեխաների՝ Վիոլետի, Սեմյուելի և երգչուհու որդուն՝ Մաքսիմիլիանին։ Երգչուհին իր ելքի համար ընտրել է PatBO-ից մինչև հատակ հասնող կարմիր զգեստ, իսկ Բենը տոտալ սև կերպարով էր։

Հիշեցնենք, որ Բեն Աֆլեքն ամուսնացել է Ջենիֆեր Գարների հետ 2005 թվականին մեկ տարվա հարաբերություններից հետո։ 2015 թվականին զույգը հայտարարեց ամուսնալուծության մասին։ «Երկար և մանրակրկիտ քննարկումից հետո մենք ամուսնալուծվելու դժվարին որոշում կայացրեցինք», – ասել էին նրանք այն ժամանակ: