Ինչու է Հայդի Քլումը բարկացրել ֆուտբոլային հանդիպման ներկաներին

Հայդի Քլումը սիրում է ներկա լինել ոչ միայն նորաձևության ցուցադրությունների։ Օրերս մոդելը հայտնվել է «Բավարիա»-«Լայպցիգ» ֆուտբոլային հանդիպմանը, որտեղ բացասական էմոցիաներ է առաջացրել՝ արհամարհական մեկնաբանություններ անելով թիմերից մեկի գործադիր տնօրենի հասցեին։

Bild.de-ի փոխանցմամբ՝ մոդելը VIP զոնայում է նստել ամուսնու՝ Թոմ Կաուլիցի հետ։ Նշվում է, որ զույգը ալկոհոլային խմիչքներ է խմել, ինչը մի փոքր շփոթեցրել է երկրպագուներին, սակայն մոդելի հայտարարությունը «Բավարիայի» գլխավոր տնօրենի հասցեին առանձնակի դժգոհություն է առաջացրել։ «Իրականում նա պետք է հեռացվի աշխատանքից», – ասել է Քլումը Հասան Սալիհամիջիչի մասին:

Երկրպագուներն այնքան են վրդովվել դրանից, որ անմիջապես սկսել են դժգոհ մեկնաբանություններ գրել. «Հայդի, քո գործով զբաղվիր», «Ինչի՞ մասին է նա խոսում։ «Հեռացրե՛ք նրան մարզադաշտից», «Ինչ-որ անհեթեթություն է խոսում»: