Այժմ Շակիրայի կյանքը կրկին սկսում է վառ գույներով լցվել։ Այժմ, երբ երգչուհին իսկապես հաղթահարել է ֆուտբոլիստ Ժերար Պիկեից բաժանումը, նա գնալով ավելի հաճախ է հայտնվում ամենահամարձակ կերպարներով։
Վերջերս փոփ երգչուհուն ընկերների հետ նկատել են Մայամիում։ Շակիրան ցուցադրել է իր երանգավորված կազմվածքը կապույտ զգեստով, որն ընդգծել է նաև երկար ոտքերը և սլացիկ գոտկատեղը։ Նա իր տեսքն ամբողջացրել է հսկայական սև ակնոցով։ Անկեղծ ասած, մենք նույնիսկ չենք կարող հավատալ, որ երգչուհին 46 տարեկան է:
Հիշեցնենք, որ անցյալ ամառ Շակիրան բաժանվեց Ժերար Պիկեի հետ 12 տարվա հարաբերություններից հետո: Նշվում է, որ բաժանման նախաձեռնողը երգչուհին է դարձել։ Նա հեռացել է ֆուտբոլիստից նրա բազմաթիվ դավաճանությունների պատճառով։
