Բեն Աֆլեքին և Ջենիֆեր Լոպեսին վերջին շրջանում պապարացիները ուշադրությամբ հետևում են։ Բայց դա հենց այնպես չէ: Արդեն մեկ շաբաթ է՝ արևմտյան տաբլոիդները գրում են հարաբերությունների այն դժվարին շրջանի մասին, որ այժմ ապրում են ամուսինները։ Սակայն նախօրեին զույգը, առանց ավելորդ խոսելու, բացատրել է, թե ինչ է կատարվում իրենց հարաբերություններում։
Բենն ու Ջենիֆերն իրենց երեխաների հետ գնումներ են կատարել Բևերլի Հիլզում: Փոփ երգչուհին ցուցադրել է ոճի իր նրբագեղ զգացողությունը՝ կրելով բաց մեջքով սարաֆան: Դերասանը որոշել է համապատասխանել կնոջ կերպարին և հագել է բաց բեժ շապիկ։ Պապարացիները համբույրի ժամանակ լուսանկարել են աստղերին, որոնք նաև ամուր բռնել են միմյանց ձեռքերը։
Հիշեցնենք, որ Ջենիֆեր Լոպեսի և Բեն Աֆլեքի վերամիավորման մասին լուրերը հայտնվեցին 2021 թվականի գարնանը՝ Մոնտանայում ռոմանտիկ հանգստից հետո։ Հետո սիրահարները շատ ժամանակ էին անցկացնումմիասին, իսկ ծննդյան տոնակատարության ժամանակ Ջեյ Լոն սոցիալական ցանցերում համատեղ նկարով հաստատել է վերսկսված սիրավեպը։ 2022 թվականի ամռանը զույգն ամուսնացավ:
