Ջոնի Դեփը ելույթ է ունեցել Ալբերտ Հոլլում

Հոլիվուդյան դերասան, երգիչ Ջոնի Դեփը ելույթ է ունեցել Լոնդոնի թագավորական Ալբերտ Հոլլում՝ լեգենդար ռոք կիթառահար Ջեֆ Բեքի մեծարման երեկոյի ժամանակ, հայտնում է Daily Mail-ը։

Երաժշտին հարգանքի տուրք մատուցած այլ հայտնիների թվում էին Ռոդ Սթյուարտը, Ջոս Սթոունը և Ռոննի Վուդը:

Հիշեցնենք, որ Ջեֆ Բեքը մահացել է այս տարվա հունվարի 10-ին՝ 78 տարեկանում։