Ամերիկաբնակ ձեռնարկատեր, միլիոնատեր Ալեքսիս Օհանյանն ու կինը՝ աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, հրապարակել են ուշագրավ ընտանեկան տեսանյութ՝ ցույց տալով, թե ինչպես են իրենց դստերը հայտնել ընտանիքում սպասվող համալրման լուրը:
Ինչպես գրում է Daily Mail-ը, տեսանյութում 41-ամյա մարզուհին դստերը՝ Ալեքսիս Օլիմպիա Օհանյանին, ասում է, որ նա շուտով ավագ քույր է դառնալու, ապա ցույց է տալիս կլորիկացած որովայնը:
«Հիշո՞ւմ ես, թե ինչպես էինք աղոթում փոքրիկ քրոջ կամ եղբոր համար: Դե, մենք գնացինք բժշկի, և պարզվեց, որ ես ոչ թե գիրացել եմ, այլ պատրաստվում եմ երեխա ունենալ», – երեխային ասել է Ուիլյամսը, ինչից հետո փոքրիկ Օլիմպիան անչափ ուրախացել է: