«Ես կարծում եմ, որ դա սխալ է». Իլոն Մասկը չի նախատեսում իր ընկերությունները փոխանցել երեխաներին

Իլոն Մասկը հայտարարել է, որ մտադիր չէ իր ընկերությունները կամ բաժնետոմսերը փոխանցել երեխաներին: Եվ դրանք արդեն ունեն իրենց պոտենցիալ իրավահաջորդներին, եթե «իր հետ անսպասելի բան պատահի»։

«Ես հաստատ այն մարդը չեմ, ով իր երեխաներին ավտոմատ կերպով մասնաբաժին է տալիս ընկերություններում, եթե նրանք չունեն շահագրգռվածություն, ցանկություն կամ հնարավորություն՝ ղեկավարելու ընկերությունը», – ասել է Մասկը: «Կարծում եմ՝ դա սխալ է»։

Հիշեցնենք, որ Իլոն Մասկը մեծացնում է երկվորյակներ Գրիֆինին և Քսավիերին, ինչպես նաև եռյակ Դամիանին, Սաքսոնին և Քային, որոնց լույս աշխարհ է բերել նրա առաջին կինը՝ Ջասթին Ուիլսոնը։ Իսկ մյուս երկու ժառանգները՝ X Æ A-Xii-ն և Exa Dark Siderael-ը ծնվել են, երբ նա հարաբերությունների մեջ էր երգչուհի Գրայմսի հետ։ Բացի այդ, ձեռնարկատերը երկվորյակներ ունի նաև իր աշխատակցուհուց՝ Սիոբհան Զիլիսից։ Իրականում նրանց մասին գրեթե ոչինչ հայտնի չէ։