Նատալի Պորտմանն ասել է, որ պատրաստ է վերադառնալ «Աստղային պատերազմներ»

Հոլիվուդյան դերասանուհի Նատալի Պորտմանը խոստովանել է, որ պատրաստ է վերադառնալ «Աստղային պատերազմներ» սագայում սենատոր Պադմե Ամիդալայի դերին, սակայն համապատասխան առաջարկ չի ստացել։ Այդ մասին Պորտմանը խոսել է GQ ամսագրի «Actually Me» շոուի նոր թողարկման մեջ, որում հայտնիները տարբեր կայքերում նոր հաշիվներ են բացում և իրենց օգտատերերի հարցերին պատասխանում:

Դերասանուհին մեկնաբանել է Reddit-ում հրապարակված գրառումը. «Կա՞ հնարավորություն, որ Պադմեն՝ Նատալի Պորտմանը, կվերադառնա «Աստղային պատերազմներ»: Նրա հերոսուհին իսկապես արժանի է դրան»:

«Ես այս առումով որևէ տեղեկություն չունեմ։ Ինձ երբեք ոչ ոք չի խնդրել վերադառնալ, բայց ես դեմ չեմ»,- գրել է Պորտմանը: