Ջասթին Թիմբերլեյքը կրկին ամուսնության առաջարկություն է արել կնոջը

Ամերիկացի դերասանուհի, երգչուհի և մոդել Ջեսիկա Բիլն իր ամուսնուն՝ երաժիշտ Ջասթին Թիմբերլեյքին անվանել է «իմ զուգընկերը»։ Այսպիսով, նա Instagram-ում մեկնաբանել է գոլֆի դաշտում արված նկարը։

Դրա շնորհիվ Բիլը սիրելիի կողմից ամուսնության հերթական առաջարկն է ստացել։

Մեկնաբանություններում 42-ամյա ամերիկացի երաժիշտը կրկնել է ամուսնության առաջարկը. «Ես գիտեմ, որ դա չի կարող այդքան անզուսպ չհնչել, բայց դու կամուսնանա՞ս ինձ հետ»։

Բացի այդ, Թիմբերլեյքը փոխել է իր story-ն այն բանից հետո, երբ սոցցանցերի մի օգտատեր, ով, ըստ երևույթին, չի ճանաչել երաժշտին, շնորհավորել է նրան ընկերուհի ունենալու կապակցությամբ, որը «նման է Ջեսիկա Բիլին»։

Նշենք, որ դերասանուհին ու երգիչն ամուսնացել են 2012 թվականին Իտալիայում։ Երեք տարի անց աստղային զույգում ծնվել է առաջին ընդհանուր երեխան՝ Սայլաս Ռենդալը: 2022 թվականի ամռանը Թիմբերլեյքն ու Բիլը կրկին ծնողներ դարձան. զույգն ևս ևս մեկ որդի ունեցավ՝ Ֆինեասը։