Երգիչ Սեմ Սմիթը համերգի ժամանակ կորցրել է ձայնը

Բրիտանացի երգիչ Սեմ Սմիթը չեղարկել է իր համերգը Մանչեսթերում։ Պատճառը ձայնի կորուստն է դարձել։ Այս մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում։

«Մի քանի շաբաթ առաջ ես պայքարում էի վիրուսի դեմ, և այդ ժամանակից ի վեր մենք ճանապարհորդում էինք Եվրոպայով և կազմակերպում նման անհավանական շոուներ: Այս երեկո ես ինձ հիանալի էի զգում soundcheck-ում և այնքան ոգևորված էի, որ մենք այս երեկո Մանչեսթերին հիանալի շոու ենք մատուցելու՝ վերջում հատուկ անակնկալ հյուրով»,- ասել է երգիչը:

Արտիստին հաջողվել է կատարել ընդամենը երեք ստեղծագործություն, սակայն վերջինի ժամանակ հասկացել է, որ խնդիրներ ունի ձայնի հետ։ Կուլիսներում երաժիշտը փորձել է վերականգնել այն, սակայն դա ոչնչի չի հանգեցրել, ուստի հանդիսատեսին խնդրել են լքել դահլիճը։

«Երրորդ երգի ժամանակ ես նկատեցի, որ ձայնիս հետ ինչ-որ բան այն չէ, ես աղոթում էի, որ ձայնս արթնանա ելույթից առաջ, բայց չորրորդ երգի ժամանակ զգացի, որ ինչ-որ բան իսկապես այն չէ, հեռացա բեմից և փորձեցի վերադարձնել այն, բայց ոչինչ տեղի չունեցավ: Անկեղծ ասած, իմ սիրտը կոտրվում է, որ ես չկարողացա ավարտել այս երեկո ձեր բոլորի համար նախատեսված շոուն: Ես սիրում եմ բոլորիդ: Կներեք, ես շատ եմ ցավում», – ամփոփել է Սեմ Սմիթը: