ABBA-ն հրաժարվել է ելույթ ունենալ «Եվրատեսիլ 2024»-ում

Շվեդական ABBA փոփ խմբի անդամները չեն նախատեսում հաջորդ տարի ելույթ ունենալ «Եվրատեսիլ» երգի մրցույթում։ Այս մասին գրում է «Культура» թերթը։

Այս տարի «Եվրատեսիլ» երգի մրցույթում շվեդ երգչուհու հաղթանակից հետո 2024 թվականի մրցույթը կանցկացվի Ստոկհոլմում։ Այս տարի կլրանա նաև ABBA-ի Եվրատեսիլում հաղթանակի 50-ամյակը: Չնայած այս ամսաթվին, խմբի անդամները հրաժարվել են մասնակցել մրցույթին։

«Եթե ես չեմ ուզում, խմբի մյուս անդամներն էլ չեն ուզում։ Չորսիս համար էլ նույնն է։ Եթե մեզանից մեկն ասում է «ոչ», նշանակում է «ոչ», – ասել է Բեննի Անդերսոնը:

Միաժամանակ թիմի մեկ այլ անդամ՝ Բյորն Ուլվաուսը  նշել է, որ խումբը կարող է տարբեր կերպ նշել տարեդարձը։

Հիշեցնենք, որ խումբը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում հաղթել է 1974 թվականին՝ հայտնի դառնալով Եվրոպայից դուրս։