Սելենա Գոմեսը բղավել է անվտանգության աշխատակցի վրա. դիտենք տեսանյութը

Սելենա Գոմեսը Փարիզում ներկա է գտնվել Բեյոնսեի համերգին։ Ճիշտ է, երգչուհու հայտնվելը մեծ աղմուկ է բարձրացրել։ Արտիստի ելքը քիչ էր մնացել հրմշտոց առաջացներ։ Կարող եք պատկերացնել, թե ինչ էր զգում հայտնին այդ ժամանակ։ Ինչ-որ պահի նա չի կարողացել զսպել իրեն և հանրության առաջ ցույց է տվել իր էմոցիաները։

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում Սելենան բղավում է տղամարդու վրա։ Ենթադրաբար դա նրա թիկնապահն է եղել։ Համացանցի որոշ օգտատերեր կարծում են, որ երգչուհին շատ դժգոհ է, որ պետք է ամբոխի միջով անցնի VIP զոնա հասնելու համար, ուստի նա այդպես է վարվել։

Ինչպես ավելի վաղ գրել էինք, Հեյլի Բիբերն ու Սելենա Գոմեսը հաշտվել են։ Նախ՝ երգչուհին Ինստագրամ սոցցանցում հրապարակել է սթորիներ, որոնցում երկրպագուներին խնդրել է դադարեցնել ոտնձգությունները մոդելի նկատմամբ։ Իսկ դրանից հետո Ջասթին Բիբերի սիրելին հրապարակավ շնորհակալություն է հայտնել արտիստին։