«Ջրահարսը» ֆիլմը կարող է լավագույն մեկնարկն ունենալ Disney-ի ռիմեյքների շարքում

Կանխատեսվում է, որ Ռոբ Մարշալի «Ջրահարսը» ֆիլմը հանգստյան չորս օրերի ընթացքում ԱՄՆ-ում կհավաքի ավելի քան 120 միլիոն դոլար: Այդպիսով՝ այն կցուցադրի լավագույն մեկնարկը Disney-ի ռիմեյքների շարքում՝ շրջանցելով «Ալադինին», և կմտնի պատմության լավագույն մեկնարկների թոփ 5-յակում, հաղորդում է Deadline-ը։

«Ջրահարսի» ռիմեյքը՝ Հոլլի Բեյլիի գլխավոր դերակատարմամբ, արդեն վաստակել է 38 միլիոն դոլար թողարկման առաջին օրը և ևս 30 միլիոն դոլար տնային կինոթատրոններում՝ շաբաթ օրը։ Կանխատեսվում է, որ երրորդ օրվա ավարտին Ռոբ Մարշալի մյուզիքլն ընդհանուր առմամբ կհավաքի 97-98 մլն դոլար։ Իսկ հանգստյան օրերի 4-րդ օրը (մայիսի 29-ին ԱՄՆ-ում նշվում է Հիշատակի օրը) ֆիլմի գումարը կհասնի մինչև 121-123 մլն դոլար։ Այդպիսով՝ այն առաջ կանցնի ռեժիսոր Գայ Ռիչիի «Ալադինից», որը մեկնարկին վաստակել էր 116,8 մլն դոլար։

«Ջրահարսը» կարող է նաև հայտնվել ֆիլմերի լավագույն մեկնարկների հնգյակում՝ զիջելով «Թոփ Գան։ Մավերիկ» և «Կարիբյան ծովի ծովահենները․ Աշխարհի ծայրին» ֆիլմերին։