Բիլլի Այլիշը կոպիտ է պատասխանել է իրեն քննադատողներին. «Իսկական հիմարներ»

Բիլլի Այլիշն իր կարիերայի ընթացքում հաճախ է բախվել քննադատությունների: Երբ նա համաշխարհային համբավ ձեռք բերեց, հեյթերները միայն ավելացան: Վերջերս աստղի ոճը հայտնվել է համացանցի օգտատերերի ուշադրության կենտրոնում։ Սակայն երգչուհին չի լռել։

Նա մի քանի սթորիներ է հրապարակել, որոնցում կտրուկ է պատասխանել հետևորդներին։ Ինչպես երևում է, աստղը հոգնել է մշտական ​​քննադատությունից։ «Նամակ այն մեկնաբանությունների մասին, որոնք ես երբեմն տեսնում եմ: Իմ կարիերայի առաջին հինգ տարիներին դուք ինձ ոչնչացրեցիք ձեր կարծիքներով, թե ինչպես եմ հագնվում: Ինձ անընդհատ ասում էին, որ ես ավելի սեքսուալ կլինեմ, եթե կնոջ պես հագնվեմ։ Իսկ հիմա, երբ ես ինձ այնքան վստահ եմ զգում, որ ավելի կանացի բաներ ընտրեմ, դուք գրում եք, որ փոխվել եմ ու ասում․ «Ի՞նչ է պատահել նրան. դա այն Բիլլին չէ: Նա բոլորի նման է դարձել» և այլն։ Դուք իսկական ապուշներ եք։ Ես կարող եմ լինել ցանկացած կերպ, հիմարներ», – նշել է արտիստը:

«Հետաքրքիր փաստ. իսկ դուք գիտեի՞ք, որ կանայք բազմակողմանի են: Ցնցող է, չէ՞: Հավատաք, թե ոչ, կանանց կարող են շատ բաներ հետաքրքրել։ Բացի այդ, կանացիությունը համարժեք չէ թուլության հետ։ Խենթ. ո՞վ գիտի։ Ինչպես նաև այն, որ նրանք կարող են տարբեր կերպ արտահայտվել որոշակի ժամանակահատվածներում»,- ավարտել է երգչուհին։