Կրիշտիանու Ռոնալդուի սիրելին ներկայացել է խորը դեկոլտեով փոքրիկ սև զգեստով

Ջորջինա Ռոդրիգեսը Կաննում ներկա է եղել amfAR-ի ամենամյա բարեգործական միջոցառմանը։ Նա, ինչպես շատ աստղեր, ընտրել է այնպիսի հանդերձանք, որը ուշադրություն է հրավիրել նրա կազմվածքի վրա։ Ռոնալդուի սիրելին նախընտրել է սև գույնը։

Ջորջինան գալաին ներկայացել է Ali Karoui-ի բոդիկոն զգեստով՝ բաց դեկոլտեով և մինչև ազդրեր հասնող կտրվածքով: Հանդերձանքը զարդարված էր փականներով և շողշողում էր լույսերի տակ։ Ռոդրիգեսն իր գայթակղիչ տեսքն ամբողջացրել է բարձակրունկներով և Chopard ադամանդե զարդերով։ Նրբաճաշակ սանրվածքն ու անթերի դիմահարդարումը լրացրել են հանդերձանքը:

Նշենք, որ Ջորջինա Ռոդրիգեսը Կրիշտիանու Ռոնալդուի հետ հանդիպելուց հետո երկրպագուների հսկայական բանակ ձեռք բերեց: Ինստգրամ սոցիալական ցանցում աղջկան հետևում է ավելի քան 47 միլիոն մարդ։ Բացի այդ, նա ունի իր սեփական ռեալիթի շոուն, որը կոչվում է I am Georgina: Դրանում նա անկեղծորեն խոսում է իր կյանքի մասին։