«Ծնողներս ամուսնալուծված էին, և մայրս 20 տարի սպասել է հորս, ու հիմա նրանք միացան». Անահիտ Սիոմյան

«Նոր Հայաստան» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Սրտի տանիքներով» հաղորդման շրջանակում երգչուհի Անահիտ Սիմոնյանը խոսել է ծնողների ամուսնալուծության մասին՝ նշելով, որ նրանք 20 տարի ամուսնալուծված են եղել:

«Ծնողներս ամուսնալուծված էին, և 20 տարի մայրս սպասել է հորս, իսկ հիմա նրանք միասին են: Ես որոշեցի, որ պետք է մայրիկիս հետ մնամ նրանց ամուսնալուծության ժամանակ: Հետագայում մայրս այնպես արեց, որ հաշտվեմ հայրիկիս հետ»,- ասել է Անահիտ Սիմոնյանը:

Նա հավելել է, որ իր արտաքին փոփոխությունների պատճառը հասարակության արձագանքն էր:

«Շատ էին գրում, որ քիթս գեղեցիկ չէ, որ ես գեղեցիկ չեմ, քանի որ մարդիկ սիրում են Հայկոյին միշտ նրա կողքին իդեալական կնոջ էին տեսնում, ոչ թե ինձ»,- նշել է երգչուհին: