Աստղագուշակ մայիսի 30-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկզբին դժվարություններ կառաջանան, բայց դրանց պատճառով մի հուզվեք: Գործերում ձգձգումներն ու աշխատանքային տարաձայնությունները չեն խանգարի ժամանակին հասնել անհրաժեշտ արդյունքին: Իսկ տնային թյուրիմացությունները տհաճ հետևանքներ չեն ունենա և շուտով պարզապես կմոռացվեն:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի այն հարցերը քննարկելու համար, որոնք կուզենայիք հնարավորինս արագ լուծել: Ձեր առաջարկներին կարձագանքեն նույնիսկ նրանք, ում հետ առաջ ընդհանուր լեզու գտնել չէր հաջողվում: Երեկոն հրաշալի կլինի ապագայի ծրագրեր կառուցելու համար: Դուք կհասկանաք, թե ինչն է իրականում ձեզ համար կարևոր ու ճիշտ կդնեք առաջնահերթությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Մի շտապեք: Օրվա սկիզբը հազիվ թե հարմար լինի գործերը վճռականորեն ստանձնելու համար: Ձեզ որոշ ժամանակ է պետք գալու ուժերը հավաքելու, տրամադրվելու, առաջնահերթությունները որոշելու համար: Ինչ-որ մեկի հետ համատեղ գործողությունների մասին միանգամից պայմանավորվել էլ չի ստացվի: Ընդհանրապես, բոլոր կարևոր հանդիպումները լավ է գոնե մինչև ճաշ հետաձգեք, այդ դեպքում դրանք ավելի հաջող կանցնեն:

Իսկ ահա օրվա երկրորդ կեսը բացառապես բարենպաստ կլինի: Կարող եք ինչ ուզում եք ստանձնել, աստղերը ձեզ կաջակցեն, և դուք հրաշալի արդյունքների կհասնեք: Եթե գաղափար ունեք, որի իրագործմանը երկար ժամանակ չէիք համարձակվում անցնել, ապա իմացեք, որ դրա ժամանակը եկել է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը կուրախացնի հաճելի անակնկալներով, հաջող զուգադիպություններով: Դուք պատասխաններ կստանաք այն հարցերին, որոնց շուրջ երկար մտորել եք և որոշակիություն կմտցնեք ապագայի ծրագրերում: Լավ կանցնեն գործնական հանդիպումները: Բանակցությունները, որոնցից ոչ մի լավ բան չէիք սպասում, հաջողությամբ կավարտվեն:

Ավելի ուշ պիտի վերադառնաք միապաղաղ, լավ ծանոթ, տեղ-տեղ ձանձրալի, բայց ուշադրություն պահանջող գործերին: Եթե ինչ-որ մեկի հետ այդ հոգսերը կիսելու հնարավորություն կա, բաց մի թողեք այն: Հուսալի օգնականն էլ չէր խանգարի: Ժամանակ կմնա նաև հաճելի զբաղմունքի համար: Այստեղ սիրելին հաճույքով կմիանա ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Այսօր ինչ-որ բան ծրագրի համաձայն չի ընթանալու: Աշխատեք չհուզվել: Եթե հանգստություն պահպանեք, ապա արագ կհասկանաք, թե ինչ է պետք նախաձեռնել իրավիճակը կրկին վերահսկելու համար: Փոքրիկ աշխատանքային տարաձայնությունների պատճառով հուզվել էլ չարժե. հնարավոր է դրանց շնորհիվ լավ լուծում գտնվի:

Օրը հարմար կլինի ավելի վաղ սկսածն ավարտելու և համոզվելու համար, որ հին գործերին վերադառնալու կարիք չի լինելու: Բացի այդ, այն կուրախացնի լավ նորություններով, որոնք կարևոր կլինեն ոչ միայն ձեր, այլև ձեր մտերիմների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հիշեք ձեր ամենակարևոր նպատակների մասին, պահի ցանկությունները կատարելու համար դրանցից մի հրաժարվեք: Շատ Առյուծների համար օրը գայթակղություններով լի կլինի: Բայց այն, ինչը հիմա անմեղ քմահաճույք է թվում, կարող է խնդիրներ բերել, եթե թեթևամիտ լինեք: Պահպանեք լուրջ տրամադրվածությունն ու ղեկավարվեք առողջ բանականությամբ, և այդժամ օրը իսկապես հետաքրքիր հնարավորություններ կբացի:

Հավանական են դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից: Մի շտապեք ծախսել ստացածը դատարկ բաների վրա. այդ գումարին ավելի լավ կիրառում կարող եք գտնել: Շատ շուտով դուք կհասկանաք, թե ինչպես է պետք այն տնօրինել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Աշխատանք սովորականից շատ կլինի, բայց դա ձեզ չի վախեցնի: Նոր առաջադրանքների լուծմանը մեծ ոգևորությամբ կանցնեք, քանի որ ձեզ դրսևորելու, ձեր ունակությունները ցույց տալու հնարավորություն կտեսնեք: Կիրառում կգտնվի ձեր այն տաղանդներին, որոնց մասին նախկինում քչերին էր հայտնի: Ձեր որոշ ծանոթների վրա դրանք ուժեղ տպավորություն կթողնեն: Դուք իսկական երկրպագուներ կգտնեք:

Ազատ ժամանակը քիչ կլինի: Մտածեք, թե ինչը կօգնի ձեզ վերականգնել ուժերն ու դրական տրամադրվել: Օրինակ՝ կարճատև զբոսանքը բավարար կլինի, որպեսզի ձեզ ավելի լավ զգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հոգսաշատ կլինի. չի բացառվում պետք լինի շեղվել սեփական գործերից ուրիշների խնդիրները լուծելու համար: Մյուսները ձեր փոխարեն կնյարդայնանային ու կչարանային, բայց դուք կպահպանեք դրական տրամադրվածությունը: Չեն ստիպի հուզվել տհաճ զրույցները, որոնցից առավոտյան խուսափել հազիվ թե հաջողվի. դուք արագ ճիշտ տոն կընտրեք, ձեր զրուցակիցներին կհամոզեք ձեր ճշմարտացի լինելը, կշահեք նրանց հարգանքը:

Նոր ծանոթների հետ շփումները զգուշություն են պահանջելու: Մի շտապեք վստահել նրանց ասածներին: Իսկ ահա մտերիմների վրա կարող եք հույս դնել. նրանց աջակցությունը ամբողջական ու անվերապահ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Դուք իրադարձությունները չեք շտապեցնի և ճիշտ կվարվեք: Այսօր չարժե նախաձեռնող լինել գործերում: Լավ է մի փոքր սպասեք, տեսնեք, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները: Քանի դեռ ոչ մի կարևոր բան տեղի չի ունենում, կարող եք զբաղվել ընթացիկ առաջադրանքների լուծմամբ, փաստաթղթերը ձևակերպելով, կենտրոնացվածություն ու մանրուքներին ուշադրություն պահանջող աշխատանքով:

Պատրաստ եղեք դրսևորել ձեր դիվանագիտական տաղանդները: Այսօր դրանք շատերին օգտակար կլինեն. դուք կհաշտեցնեք վիճողներին, կօգնեք վաղուց իրար սիրող, բայց չգիտես ինչու ոչ մի կերպ պայմանավորվել չկարողացող մարդկանց ընդհանուր լեզու գտնել: Ձեր անձնական կյանքում արմատական փոփոխություններ չեն լինի, և դա ձեզ կգոհացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ուշադրություն դարձրեք առավոտյան առաջ եկած գաղափարներին: Դրանք միանգամից ու նախնական տեսքով իրագործել չի ստացվի, բայց ավելի ուշ, երբ պայմանները փոխվեն, դուք անպայման կվերադառնաք դրանց: Օրվա սկիզբը բարենպաստ կլինի շփումների համար: Նույնիսկ ամենալուրջ հարցերն արժե քննարկել ոչ ֆորմալ միջավայրում. այդպես ճիշտ տոն ընտրելը, զրուցակիցներին համոզելն ավելի հեշտ կլինի:

Օրվա երկրորդ կեսին լավ է կենտրոնանաք այն գործերի վրա, որոնցից կարող եք ինքնուրույն գլուխ հանել: Հազիվ թե ինչ-որ մեկը ժամանակին օգնության հասնի ձեզ, բայց դուք մենակ էլ հրաշալի արդյունքների կհասնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Չնայած օրը անսպասելի իրադարձություններ կբերի, բայց դուք հանգստություն կպահպանեք, արագ գլուխ կհանեք ստեղծված իրավիճակից ու կհասկանաք՝ ինչպես է պետք գործել: Նյարդայնացող ու շտապող շրջապատողների վրա դա անջնջելի տպավորություն կթողնի: Նրանք ձեր մեջ հուսալի համախոհ կտեսնեն, մյուսներն էլ կհասկանան, որ կուզենային ընկերանալ ձեզ հետ:

Հաջող կանցնեն գործնական հանդիպումները, չի բացառվում ձեզ նոր աշխատանք կամ շատ շահավետ պայմաններով երկարաժամկետ համագործակցություն առաջարկեն: Օրը բարենպաստ կլինի նաև անձնական հարաբերությունների տեսանկյունից: Մտերիմների հետ վեճեր չեն լինի, իսկ ուրախության առիթներ շատ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ամեն ինչ չէ, որ միանգամից լավ կստացվի, առավոտը առանց լարված պահերի չի անցնի: Բայց դուք լավատեսությունը չեք կորցնի, դրական միտումների ազդեցությունն էլ արագ կուժեղանա: Ուստի չանհանգստանաք, եթե ինչ-որ բան այնպես չընթանա ու մի շտապեք հրաժարվել ձեր ծրագրերից:

Հավանական են դրական փոփոխություններ և՛ գործնական, և՛ անձնական հարաբերություններում: Դուք կհասկանաք, թե ինչ կա նախկինում իրենց տարօրինակ պահող, անբացատրելի, իսկ երբեմն նաև բացահայտ հիմար բաներ անող մարդկանց մտքին: Որոշ Ջրհոսներ ուշադրություն կդարձնեն մարդկանց, որոնց նախկինում չեն նկատել, կուզենան ընկերանալ նրանց հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Եթե վաղուց էիք ուզում նոր բան ստանձնել ու ոչ մի կերպ չէիք համարձակվում, իմացեք, որ ժամանակը եկել է: Այսօր աստղերը ձեր կողմից կլինեն, դուք կկարողանաք համախոհներ գտնել: Ձեզ հաճույքով կօգնեն և՛ հին ծանոթները, և՛ նրանք, ում հետ միայն վերջերս եք առաջին անգամ հանդիպել: Իսկ մարդիկ, որոնք կասկածում էին ձեր գաղափարների վրա, կփոխեն իրենց կարծիքը, երբ ուշադիր լսեն ձեզ:

Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում: Չի բացառվում փոքրիկ ընտանեկան տոնի համար առիթ ունենաք: Իսկ անսպասելի դրամական մուտքերը թույլ կտան մտերիմների համար նվերներ անել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: