Օրերս Քայլի Ջեներին նկատել են Բեյոնսեի համերգին, սակայն ոչ բոլորն են գնահատել աստղի կերպարը։ Իսկ այս անգամ նրան մեղադրել են հայտնի մոդելին կրկնօրինակելու մեջ։
Քայլի Ջենները նոր նկարներ է հրապարակել Instagram սոցցանցում։ Բաժանորդների առաջ նա ներկայացել է սպիտակ զգեստով, որը լրացրել է փոքրիկ պայուսակով ու բարձրակրունկներով։ Ռեալիթի հեռուստաաստղին համեմատել են ամերիկացի հայտնի փոփ երգիչ Լայոնել Ռիչիի և նրա նախկին կնոջ՝ Դիանա Ալեքսանդրի դստեր՝ Սոֆի Ռիչիի հետ։ «Այս օրերին Սոֆյա Ռիչիին ես կրկնօրինակուն, ես տեսնում եմ», «նա կրել է Սոֆիայի ազդեցությունը», «հիմա ուզում եք պատճենել Սոֆյային», – գրել են համացանցի օգտատերերը:
Հիշեցնենք, որ վերջերս հաստատվել են Քայլի Ջենների և Թիմոթի Շալամեի սիրավեպի մասին լուրերը։ Տաբլոիդները հայտնում են, որ դեռ վաղ է որևէ լուրջ բանի մասին խոսելը, մինչդեռ զույգը պարզապես հիանալի ժամանակ է անցկացնում։ Ի դեպ, նրանց արդեն տեսել են ժամադրության ժամաանակ։

