Մոսկվայում հիվանդանոց է տեղափոխվել Սլավա մականունով հանդես եկող հայտնի ռուսաստանցի երգչուհին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է երգչուհու համերգային տնօրեն Նիկոլայ Մակարովը։
«Նա հիվանդանոցում է։ Նրան հիվանդանոց են տեղափոխել, որպեսզի հետազոտություններ իրականացնեն, տեսնեն` ինչ խնդիր ունի»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Մակարովը հավելել է, որ երգչուհու վիճակը կրիտիկական չէ. բարձրացել է նրա ջերմությունը, սրտխառնոց է սկսվել։ Այդ պատճառով են նրան հիվանդանոց տեղափոխել, որտեղ բժիշկներն ասել են, որ ճիշտ կլինի հետազոտվել։