Դերասանուհի Նատալյա Դրոժժինան դատապարտվել է 4 տարվա ազատազրկման

Դերասանուհի Նատալյա Դրոժժինան, որը հայտնի է բազմաթիվ ֆիլմերում իր երկրորդական դերերով, դատապարտվել է չորս տարվա պայմանական ազատազրկման: Նրա ամուսինը ՝ մոսկվացի փաստաբան Միխայիլ Ցիվինը, դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման։

«Գազետա․ռու»-ի փոխանցմամբ, դատարանը նրանց խաբեբաներ է ճանաչել հանգուցյալ դերասան Ալեքսեյ Բատալովի ժառանգության գործով, որը շարունակվում է 2020 թվականից։

Հետաքննությունը պարզել է, որ ամուսինները սիրաշահել են դերասանի այրուն և հիվանդ դստերը, ստիպել նրանց ստորագրել գույքի տնօրինման փաստաթղթերը։

Արդյունքում տուժածները կորցրել են իրենց բնակարանները, Բատալովի արտադրամասը և իրենց հաշիվներից մոտ 20 միլիոն ռուբլի։

Ըստ աղբյուրի՝ Նոտար Բուբլիը, ով փաստաթղթերով օգնել է Դրոժժինային և Ցիվինին, նույնպես դատապարտվել է ազատազրկման։