Հոլիվուդյան դերասան և ռոք երգիչ Ջոնի Դեփը ոտքի կոտրվածքի պատճառով հետաձգել է իր The Hollywood Vampires խմբի ամերիկյան հյուրախաղերը, գրում է TMZ-ը։
Հստակեցվում է, որ Կաննի կինոփառատոնում Դեփը ոլորել է ոտքը, դրանից հետո բեմ է բարձրացել երաժշտական ասպարեզում իր ընկերոջ և գործընկերոջ՝ Ջեֆ Բեկի հիշատակին նվիրված համերգի ժամանակ, ինչի հետևանքով վնասվածքը վերաճել է կոտրվածքի։ Բժիշկները դերասանին խնդրել են զերծ մնալ ճամփորդություններից։
Խումբը հետաձգել է շրջագայության առաջին երեք համերգները, նոր ժամկետները դեռ հայտնի չեն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջոնի Դեփը Կաննի կինոփառատոնում 7 րոպե բուռն ծափահարությունների է արժանացել ու արտասվել։